211652_close_icon
views-count2871 դիտում article-date 18:27 16-04-2016

Ապրիլյան հերոսական օրերին նվիրված հայրենասիրական դաս ոստիկանության կրթահամալիրում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քառորդ դար առաջ, երբ պատերազմ էր, ու դեռ բանակ չկար, ոստիկանության ստորաբաժանումներն, աշխարհազորի հետ մեկտեղ, պաշտպանում էին Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների սահմանները: Այսօր, երբ պատերազմ է, ու նոր առյուծներ են կյանքի գնով պահում մեր երկիրն ու մեր պատիվը, ոստիկանությունը բանակի թիկունքին է՝ մեր հրաշք զինվորականության, անկոտրում աշխարհազորի, սահմանապահ ժողովրդի հետ: Հավատո՛վ, նվիրումով, պատրաստվածությամբ, զոհված ընկերների ոգեղեն ուժո՛վ: Ապրիլյան հերոսական օրերի հրամայականով ոստիկանությունն այս տարի իր մասնագիտական օրը ուխտագնացության օր դարձրեց, ուխտագնացություն Արցախում ու Հայաստանի սահմաններին ծառայողական պարտքը կատարելիս զոհված գործընկերների հուշակոթողին, դարձրեց հերոսների հիշատակի ու ոգեկոչման օր՝ ե՛ւ թշնամուն, ե՛ւ բարեկամին հավաստելով հայի ուժը, կամքը, հավերժության վճռականությունը... Ապրիլի 15-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցած արարողությանը մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, Արցախյան ազատամարտում զոհվածների ծնողներ, զավակներ, կանայք, կրթահամալիրի սաներ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին` հավաստելով, որ Հայրենիքին կյանքը նվիրած քաջերի հիշատակն անմահ է, նրանք Հաղթանակի, ուրեմն եւ` Հավերժի զինվորներ են... Ոստիկանության կրթահամալիրի սաները, որ ամեն օր աչքի առաջ ունեն անմահների հուշակոթողը, հավաստիացնում են` իրենք արժանի հետնորդ կլինեն... Արցախյան ազատամարտում զոհված ոստիկաններից շատերի զավակներն այսօր շարունակում են նրանց գործը: Հայրենիքի հանդեպ պարտքը բոլորինն է, փառք այդ գիտակցումը կյանքի գործ դարձնողներին: Նրանցո՛վ է երկիրն ուժեղ, Հայրենիքի սահմանը` ամուր: Այս երիտասարդները հայրենիքն իրենցից առավել սիրելու դասը հայրերից են ժառանգել ու հպարտությամբ են ասում` Պատիվ ունեմ... [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր