Օդաչուներից մեկի մոտից վերցված գրքույկում գրառումներ են եղել. ի՞նչ են վկայում ՊՆ ձեռքում հայտնված փաստաթղթերը. լուսանկարներ. 168.am
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը ներկայացրեց հայկական կողմի կողմից խոցված ադրբեջանական ՄԻ-24G ուղաթիռից վերցված փաստաթղթերը, հաղորդում է [url=http://168.am/2016/04/16/624561.html]168.am[/url]-ը:
Օդաչուներից մեկի մոտից վերցված գրքույկում արված են գրառումներ, որը արվել է մարտի 31-ին. «Սև արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքn իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիոկերասին:
Հետագայում իրականացրել է վերաթռիչք դեպի Քյուրդամիր օդանավակայան՝ ընդհանուր 60 րոպե ժամանակահատվածով: Ավիոկերսինի ընդհանուր ծախսը կազմել է 798 լիտր ու սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Հաջորդ օրվա թռիչքը նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից իրականացնել վերաթռիչք Ժդանովսկ քաղաքի մոտ, որը, ըստ օդաչուական կանչի, կոչվել է Բեյլադան»: Նրա խոսքով՝ տվյալ թռիչքի ընդհանուր ժամանակաահատվածը կազմել է 35 րոպե:
Ներկայացնելով նրանց կողմից կիրառված քարտեզը՝ Ավետիք Մուրադյանն ասաց, որ օդաչուն նախօրոք՝ թռիչքից առնվազն 1-2 օր առաջ, ստացել է խնդիրներ՝ մարտական թռիչք իրականացնելու համար: Մարտական քարտեզի վրա ցույց են տրվել հավանական հակառակորդի առաջնագիծը, ցույց են տրված ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, ամենահեռահար նշանակետը՝ Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասում. «Ես՝ որպես օդաչու, ձեզ կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր ըստ հերթականության՝ ելնելով օրվա խնդրի կատարումից: Որպես առաջին խնդիր տրված է եղել առաջնագծից մինչև 3 կմ խորությամբ, հետագա խնդիրների կատարման նպատակով՝ ցամաքային զորքերի համար օրվա խնդիր՝ մինչև 10 կմ խորութամբ»:
Քարտեզը, ըստ նրա, պատրաստված է նախօրեին՝ կամ մարտի 31-ին, կամ ապրիլի 1-ին. «Հակառակորդը՝ թշնամին, բանակային ավիացիայի օդաչուներին խնդրավորել է պատրաստվել և պատրաստ լինել ապրիլի 1-ից 2-ի գիշերը լույս առավոտ բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնել հարձակողական գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղի՝ տվյալ պարագայում հարավ-արևելյան մասով: Ապացույց, որը, իմ կարծիքով, ցանկացած ռազմական մասնագետը կընդունի որպես իրողություն ու կհասկանա, որ տվյալ կողմն իրականացրել է մարտական գործողությունների մշակում, իրակացրել է օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետից նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում»:
Նրա խոսքով՝ թշնամի օդաչուն թռիչք է իրականացրել 54 նշանակետի ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://168.am/2016/04/16/624561.html]կայքում[/url]: