2730 դիտում
13:14 16-04-2016
Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Աշխարհի ուսանողական 14-րդ խաղերի չեմպիոն
Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտվեցին Համալսարանական 14-րդ խաղերը: Մրցապայքարին մասնակցում էին նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ:
Տղաների մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ՝ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանը ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես էր գալիս շախմատի 2016թ ՀՀ չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
Տղաների պայքարում հիանալի հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն: Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը 7-րդ հորիզոնականը:
Աղջիկների պայքարում մրցաշարը հիանալի մեկնարկած Մարիա Գևորգյանը վերջնամասում զիջեց դիրքերը և գրավեց 10-րդ հորիզոնականը:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը, զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին.
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
13:15 23-01-2014
Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի արագ շախմատի չեմպիոն
6075 դիտում
21:05 06-09-2021
Հովհաննես Գաբուզյանը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ
Այս բաժնից
2557 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3865 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2851 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ