Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի արագ շախմատի չեմպիոն
Երեւանում անցկացված Հայաստանի արագ շախմատի 16-րդ առաջնությունում երկրի 2014 թ. չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, հայտնում է Armchess.am-ը:
Հաղթողից մեկ միավորով ետ մնացին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը շնորհվեց Անդրիասյանին, բրոնզեն` Հովհաննիսյանին:
Մրցաշարին մասնակցում էին 50 շախմատիստներ: