Կումամոտոյի օդանակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են հզոր երկրաշարժի պատճառով
Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո քաղաքում տեղի ունեցած հերթական ուժգին երկրաշարժը վնասել է նաև տեղի օդանավակայանը, հաղորում է NHK-ն:
Նշվում է բոլոր թռիչքները հետաձգելու որոշման մասին, քանի որ վնասվել է թռիչքուղին, իսկ օդանավակայանի շենքի որոշ հատվածներում առաստաղնի փլուզումներ կան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կումամոտոյի արևմտյան առափնյա հատվածում կրկին գրանցվել է ուժգին երկրաշարժ, այս անգամ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ: Զոհերի թիվը հասել է 28-ին, վիրավոր է 800-ից ավելի մարդ: Նրանցից 80-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ ստորգետնյա հետցնցումները մոտ 1 շաբաթ շարունակվելու են: