211652_close_icon
views-count66420 դիտում article-date 12:52 15-04-2016

Արարատի մարզի Խաչփար գյուղում ժամանակավորապես բնակվող թալիշցիներն ու մատաղիսցիները ներկայացնում են ազերի բորենիների վայրագությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղարաբա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ազերի թափթփուկների կողմից Թալիշի և Մատաղիսի վրա հարձակումների հետևանքով տարհանված Ավանեսյանների և Օհանյանների ընտանիքների անդամները ապրիլի 3-ից ժամանակավորապես բնակություն են հաստատել Արարատի մարզի Խաչփար գյուղում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ավանեսյաններն ու Օհանյաններն ասում էին. «Առաջին հերթին, խոնարհվում ենք մեր սահմանները պահած ու զոհված զինվորների հիշատակի առաջ, որոնց մեջ են ժամկետային, պայմանագրային զինծառայողներ, կամավորականներ ու քաղաքացիական անձինք: Եվ հետո, անկեղծորեն մեր շնորհակալությունն ենք հայտնում Խաչփար գյուղի ողջ ժողովրդին, նրա ղեկավար Շահեն Մարտիրոսյանին, ովքեր մեզ համար ստեղծել են այնպիսի պայմաններ, ինչի շնորհիվ լուծվել է սննդի, հագուկապի, քնատեղի հարցերը: Բայց ինչքան էլ այդ վերաբերմունքը տասնապատիկ ու հարյուրապատիկ դառնա, միևնույն է, մենք մեր Թալիշ ու Մատաղիս աշխարհն ենք ուզում: Ուզում ենք նորից բնակվենք մեր ծննդավայրում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Շ. Մարտիրոսյանի անմիջական ղեկավարությամբ լուծվել է նաև երեխաների մանկապարտեզ-դպրոց հաճախելու խնդիրը, որտեղ երեխաները իրենց օտար չեն զգում: Գյուղի երեխաների հետ այնպես են մերվել, որ ասես 100 տարի ճանաչել են իրար: «Մեր ամուսինները այս պահին կամավորականների ու հայ առյուծ-զինվոր տղերքի հետ պաշտպանում են հայոց սահմանները ազերի բորենիներից: Խաչփարի դպրոցի զինղեկ Վիկտոր Ստեփանյանն էլ հենց ապրիլի 2-ից թողել է դպրոցի դասերն ու կամավորական սկզբունքներով միացել է առյուծ-տղերքին: Ամեն վայրկյան սպասում ենք խեր-խաբարի, որ մեզ ասեն՝ կարաք գաք: Ճիշտ է, տներն ամբողջովին ավերված են, քանի որ ասես երկնքից կարկուտ թափեին, բայց սաղ աշխարհը գիտի, որ հայի արգանդը շինարար, կառուցող է ծնում, ոչ թե ավերող: Մենք հենց կարճ ժամանակում Թալիշում ու Մատաղիսում մեր տները կվերակառուցենք, բայց այդ դեպքում էլ Արցախի կառավարությունը պետք է սատար կանգնի մեզ, ինչպես որ սատար կագնեցին խաչփարցիները»: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր