211652_close_icon
views-count7140 դիտում article-date 22:15 14-04-2016

Թուրքիան սպառնում է մերժել ԵՄ Առաջընթացի զեկույցը, եթե այն հիշատակի Ցեղասպանությունը

Թուրքիան կմերժի Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ Առաջընթացի զեկույցը, եթե այն պարունակի Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակություն. այսօր հայտարարել է Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը: Anadolu գործակալության հետ զրույցում Բոզքըրն ասել է, որ 2015թ. Թուրքիա-ԵՄ Առաջընթացի զեկույցում կա անդրադարձ Հայոց ցեղասպանությանը: Զեկույցի շուրջ քվեարկությունը պետք է կայանա այսօր: «Այդուհանդերձ, հույս ունենք, որ ողջամիտ եվրախորհրդարանականները, որոնք գնահատում են Թուրքիայի բարեկամությունը, կմերժեն զեկույցը»,- ասել է Բոզքըրը: Բոզքըրը թվել է «Թուրքիայի համար զգայուն» մի շարք հարցեր, որոնց թվում, բացի Հայոց ցեղասպանությունից, նշել է նաև Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու պահանջը: 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ Առաջընթացի զեկույցով կոչ էր արել Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: [b][url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1570]News Ecuador[/url][/b]

Նմանատիպ նյութեր