211652_close_icon

Իրանի բանակը նոր սպառազինություն է ստացել

views-count6384 դիտում article-date 16:59 14-04-2016
Իրանի Զինված ուժերի օրվա նախաշեմին, որը նշվում է ապրիլի 18-ին, Իրանի բանակը նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա է ստացել: Այդ մասին հայտնում է Mehr News գործակալությունը: Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ահմադ Ռեզա Փուրդիստանը մասնակցել է բանակին տակտիկական և հետևակի մարտական մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկայացվել են նաև Chieftain մոդեռնիզացված տանկեր և նոր դիպուկահար հրացաններ, ինչպես նաև նոր ՀՕՊ համակարգեր:

Նմանատիպ նյութեր