211652_close_icon
views-count20309 դիտում article-date 21:30 13-04-2016

«Լիվերպուլ»-«Բորուսիա». Ողբերգության առթիվ հանդիպումը կսկսվի 1 րոպե լռությամբ. տեսանյութ

Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Լիվերպուլ»-«Բորուսիա» (Դորտմունդ) պատասխան հանդիպումը կսկսի 1 րոպե լռությամբ` ի հիշատակ 1989թ. Շեֆիլդի «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության: ՈւԵՖԱ-ն ընդունել է «Լիվերպուլի» խնդրանքը` ողբերգության 27-ամյակը հիշելու առթիվ: Նշենք, որ 1989թ. ապրիլի 15-ին, «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ, հրմշտոցի պատճառով «Հիլսբորոյում» զոհվեց «Լիվերպուլի» 96 երկրպագու: «Լիվերպուլ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր