1652 դիտում
16:48 29-03-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը կներկայացվեն հանրային լայն քննարկման
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 8 դեպք: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակից ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար ազատվել է աշխատանքից, իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության համայնքային 1 ծառայողի նկատմամբ էլ կիրառվել է կարգապահական նկատողություն:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում վերջնականապես կարգաբերվել է էլեկտրոնային կարգով քաղաքաշինական փաստաթղթերի համար նախատեսված դիմումները ներբեռնելու գործընթացը: Հանձնարարվել է գործընթացի իրազեկման հարցում լինել առավել ակտիվ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 1 դեպք է արձանագրվել: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 2 կրպակ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը հատկապես բակային տարածքներում և գետնանցումներում ապօրինի առևտրի դեպքերը կանխելու ուղղությամբ:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 71 վարչական արձանագրություն է կազմվել: Այս ուղղությամբ «Սանիթեք» ընկերությանը և համապատասխան ծառայություններին հանձնարարվել է աղբահանությանը զուգահեռ, ուշադրության կենտրոնում պահել նաև սանիտարական մաքրման աշխատանքները:
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվուն են այգիների մաքրման աշխատանքները: Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները; Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաև Ծիծեռնակաբերդի հարակից լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում ևս շարունակվում են բարեկարգման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
20:01 13-04-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ
1283 դիտում
16:45 22-04-2016
Տարոն Մարգարյանին են ներկայացվել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման լրամշակված նախագծերը
Այս բաժնից
853 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին