1843 դիտում
19:03 14-03-2016
Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը
Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ.
«Վերնիսաժը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի:
Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»:
Նմանատիպ նյութեր
1255 դիտում
15:46 25-04-2016
Առաջիկայում հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը
1649 դիտում
16:48 29-03-2016
«Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագծերը կներկայացվեն հանրային լայն քննարկման
7642 դիտում
22:20 11-04-2016
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրով կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ