Ռոնալդուն հեթ-տրիկների քանակով Իսպանիայի առաջնության ռեկորդակիր դարձավ
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Սելտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Այդպիսով պորտուգալացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնություններում իր 23-րդ հեթ-տրիկը ձևակերպեց և այդ ցուցանիշով շրջանցեց լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյին և Թելմո Սարային:Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Մեսսին Իսպանիայի առաջնություններում 20 հեթ-տրիկ է ձևակերպել:
Նման արդյունքի հասնելու համար Ռոնալդուին պահանջվել է 6 մրցաշրջան անցկացնել իսպանական Պրիմերայում, իսկ Մեսսիին՝ 11:
1. Կրիշտիանու Ռոնալդու՝ 23 հեթ-տրիկ (6 մրցաշրջան)
2. Ալֆրեդո Դի Ստեֆանո՝ 22 (13)
3. Թելմո Սարա` 22 (15)
4. Լիոնել Մեսսի՝ 20 (11)