4589 դիտում
14:38 13-04-2016
Ես շատ փոքր մարդ եմ՝ իմ երկրի առաջին և երկրորդ նախագահներին գնահատականներ տալու համար, անկախ նրանից` ինձ դու՞ր է գալիս նրանց քաղաքականությունը, թե ոչ. Է. Շարմազանով
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով նախորդ շաբաթ օրը տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Մինչև այդ հանդիպումն էլ բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր, անկախ նրանից՝ ինձ դուր էր գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, թե դուրս չէր գալիս»:
Է. Շարմազանովի հայտարարության վերջին հատվածն էր լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ խոսնակը բազմիցս Տեր-Պետրոսյանին համարել է քաղաքական թոշակառու, այսինքն` ե՞րբ փոխվեց Էդուարդ Շարմազանովի կարծիքը հիմնադիր նախագահի մասին. «Իմ կարծիքը կտրուկ փոխվեց կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, երևույթն եմ գնահատել և՛ նախկինում, և՛ հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերում»:
ՀՀԿ խոսնակը ընդգծեց, որ նախագահի ինստիտուտն իր կողմից մշտապես հարգանքի առարկա է եղել, կա ու կլինի: Նույնը՝ երկրի հոգևոր իշխանութան նկատմամբ:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի պլանավորում, ապա Շարմազանովը հույս հայտնեց, որ մի օր Ռ. Քոչարյանն էլ իր կարծիքը կփոխի, որովհետեւ այլ տարբերակ չկա՝ միասնական լինելուց բացի:
Հարցին, թե ռազմաքաղաքական դաշնակից ՌԴ-ի քայլերը երկրում պատճառ ե՞ն դարձել հակառուսական տրամադրությունների, Շարմազանովը նշեց, թե՝ իհարկե, հայկական կողմը պետք է շատ հարցերում վերանայի իր գործողություները, բայց սխալ կլինի կտրուկ քայլերի գնալ, ինչպես, օրինակ՝ դուրս գալ ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից։
«Բարի քեռիներ էս աշխարհում չկան, և ամեն երկիր ունի իր շահերը: Մենք դաշնակցային հարաբերություններում առաջնորդվում ենք մեր շահերով: Եվ նախագահն էլ ասաց, ի տարբերություն Ադրբեջանի, որը Թուրքիայի նման երկրի հովանավորությունն ունի, մեր հովանավորը մեր բանակն ու ժողովուրդն են, ես էլ ավելացնում եմ՝՝ Աստված է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2736 դիտում
16:20 27-02-2022
Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, անկախ նրանից, թե երբ կավարտվի. hraparak.am
Այս բաժնից
9504 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին