211652_close_icon
views-count6159 դիտում article-date 22:48 25-07-2018

Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանըկարևորում է իր քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» կողմից առաջադրվող ավագանու կազմի ընտրությունը: Այս մասին պատգամավորը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: «Շուտով «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վարչությունը կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը, ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը: Այդ իսկ պատճառով անձամբ ես շատ հետաքրքրված եմ և ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող, քաղաքային տնտեսության խնդիրներից տեղյակ, հանրային ընկալման առումով ընդունելի անձանցից, ովքեր հրապարակային և անկաշկանդ կներկայացնեն իրենց տեսակետները և ընտրողների առաջ հաշվետու կլինեն իրենց քվեարկությունների համար»,- գրել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր