211652_close_icon

Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

views-count1974 դիտում article-date 10:59 13-04-2016
Սիրիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ինչպես հացորդում է SANA գործակալությունը, առավոտյան ժամը 7-ից բացվել են ավելի քան 7 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն երեկոյան ժամը 7-ին: Քվեարկությունը կարող է երկարաձգվել մինչև 5 ժամով, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Որոշումը պետք է կայացնի գերագույն հանձնաժողովը միայն: Ընտրությունները լուսաբանելու համար մայրաքաղաք Դամասկոսում, Sheraton հյուրանոցում ստեղծվել է մամուլի կենտրոն: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակի հետ կապված վաղ է համարում Սիրիայում խորհրդարանական ընտրություններ անցկացնելը:

Նմանատիպ նյութեր