Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք կորոշեն կառավարության կազմը և առաջիկա 5 տարիների՝ երկրի քաղաքական ուղղությունը:
650 շրջաններում ժամը 07:00-ից բացվել են ընտրատեղամասեր, որոնք կփակվեն ժամը 22:00-ին: Բնակչությունն ընտրում է Համայնքների պալատի ամբողջական կազմը:
Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն: