Դիտեր Հեկինգ. Գիտենք, որ կարող ենք պատմության մեջ մտնել
«Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Դիտեր Հեկինգը անդրադարձել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Վոլֆսբուրգը» հաղթել էր 2:0 հաշվով:
«Մենք առաջին խաղով հարգանք վաստակեցինք: Պատասխան խաղից հետո այդ հարգանքը կարող է ավելի մեծանալ: Ամեն ինչ միայն մեզանից է կախված: Ցանկանում ենք մեր ֆուտոլը խաղալ, և կարևոր չէ, թե «Ռեալի» մարզադաշտը որքան երկրպագու կհավաքի:
Մեզ անհրաժեշտ է ևս մեկ բացառիկ օր և մենք ցանկանում ենք շարունակել մեր երթը Չեմպիոնների Լիգայում: Անհամբերությամբ ենք սպասում խնդրի լուծմանը: Գիտենք, որ կարող ենք պատմության մեջ մտնել», ասել է Հեկինգը:
Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:45-ին: