211652_close_icon
views-count1901 դիտում article-date 18:34 11-04-2016

Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարարի հետ

Ապրիլի 11-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ-Իսսայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ պետությունների միջև առկա ակտիվ կապերը կրթության ոլորտում: Այս համատեքստում հատուկ ընդգծվեց իրավապայմանագրային հենքի առկայության կարևորությունը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Դեսպան Չարչoղլյանը երախտագիտությամբ նշեց, որ սերտ համագործակցության շնորհիվ յուրաքանչյուր ուսումնական տարի հինգ հայաստանցի ուսանողներ մեկամյա վերապատրասման ծրագիր են անցնում Քուվեյթի Համալսարանի Արաբերենի ուսուցման կենտորնում: Նախարար Ալ-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ: Այս համատեքստում նշվեց, որ դեսպանությունը դիմել է Քուվեյթի համապատասխան մարմիններին` Հայաստանից ուսանողների համար ևս մեկ տեղ ավելացնելու նպատակով` վերոհիշյալ Արաբերենի ուսուցման կենտրոնում` մեկամյա վերապատրաստման համար, ինչպես նաև տրամադրելու մեկ տեղ` լիարժեք քառամյա ուսման համար` Արաբական գրականության ֆակուլտետում: Քուվեյթի կրթության նախարար Բադր Ալ-Իսսան հավաստիացրեց, որ հնարավորինս կաջակցի այդ հարցում: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև կրթական ոլորտում փոխայցելությունների ակտիվացման մասին:

Նմանատիպ նյութեր