211652_close_icon
views-count1109 դիտում article-date 19:54 12-11-2014

Դեսպան Ֆ. Չարչօղլյանը Քուվեյթում հանդիպում է ունեցել բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

Նոյեմբերի 12-ին Քուվեյթի բարձրագույն կրթության և դաստիարակության նախարար Բադր Ալ-Այիսան ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Քուվեյթի միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Կողմերը կարևորեցին այս ոլորտում արձանագրված առաջընթացը և պատրաստակամություն հայտնեցին այն առավել խորացնելու և խթանելու: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ միջբուհական համագործակցության մակարդակին և փոխանցեց այն ավելի բազմաշերտ և ընդգրկուն դարձնելու հայկական կողմի նպատակադրվածությունը: Դեսպանը նախարար Ալ-Այիսային ծանոթացրեց Հայաստանի բուհական համակարգի և դասավանդման մեթոդաբանության, կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների և արձանագրված ձեռքբերումների մասին: Անդրադարձ կատարվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչի կապակցությամբ արդյունավետ և հեռանկարային համարվեց փոխայցելությունների ակտիվացումն ու քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի շուտափույթ ստորագրումը:

Նմանատիպ նյութեր