211652_close_icon

Սիրիայում հրադադարի ցանկացած խախտում վտանգավոր է. Դ. Պեսկով

views-count2285 դիտում article-date 16:33 11-04-2016
Սիրիայում փխրուն ու անկայուն հրադադարի ցանկացած խախտում վտանգավոր է և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համնատեղ աշխատանքներ են տանում՝ բացառելու դրանք: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rosbalt.ru-ն: Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողական աշխատանք է կատարում, որպեսզի նվազագույնի հասցվի, այնուհետև բացառվի ցանկացած խախտում: Նշենք, որ նախօրեին Սիրիայում հերթական անգամ հրադադարի ռեժիմի խախտումներ էին արձանագրվել:

Նմանատիպ նյութեր