2916 դիտում
12:45 10-03-2017
Չգրանցված վարձու աշխատողներ և ՀԴՄ կանոնների խախտում. ՊԵԿ-ն ավելի քան 66 մլն դրամի խախտում է արձանագրել
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով:
19 ստուգում է իրականացվել նաև մեկ անձին պատկանող ընդհանուր բիզնեսը մեկ և ավելի հարկ վճարողների միջև տրոհած կազմակերպություններում, ինչպես նաև իրական ՓՄՁ չհանդիսացող հարկ վճարողների մոտ: Արդյունքում 15 հարկ վճարողի վերաբերյալ ստեղծված նյութերն ուղարկվել են ՊԵԿ ՕՀ վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ մնացածը միավորվել են:
Միաժամանակ, իրականացված արտաքին դիտարկումների արդյունքում, պարզվել է, որ 205 հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումները կրում են համատարած բնույթ, ինչպես նաև առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողներ, և նշված հարկ վճարողներն իրական ՓՄՁ-ներ չեն հանդիսանում: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է համապատասխան հարկային տեսչություններին` սահմանված կարգով հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
12:02 16-03-2023
Փետրվարին 26 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ
898 դիտում
16:03 22-06-2023
2023թ. մայիսին 74 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ․ ՊԵԿ
1267 դիտում
18:18 13-02-2023
Տեղեկատվություն 2023թ. հունվարին 78 հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Այս բաժնից
1051 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
655 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
523 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար