211652_close_icon
views-count70637 դիտում article-date 09:44 11-04-2016

Նոր Նորքի ոստիկանները հերթական անգամ վնասազերծեցին բնակարանագողերին. եռյակի մոտ հայտնաբերվել են ինքնաշեն հարմարեցված բանալիներ և մեծ քանակի գողոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել և վնասազերծել են հերթական բնակարանագողերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի 9-րդ զանգվածի 25 շենքի բնակիչ, 33-ամյա Աբրահամ Ստեփանի Հովեյանը, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 3ա շենքի բնակիչ, 37-ամյա Սուրեն Յուրայի Գրիգորյանը և Ավան Աճառյան փողոցի 20 /3 շենքի բնակիչ, 26-ամյա Մայիս Արթուրի Հայրապետյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եռյակը, երբ վնասազերծվել է Նոր Նորքի ոստիկանների կողմից, նրանց մոտ հայտնաբերվել է 13 հատ դռան փական բացելու համար նախատեսված ինքնաշեն հարմարեցված (ատմեչկա) բանալիներ, 10 հատ բնակարանների բանալիներ, 1 հատ գաղտնի փականով դանակ: Պարզվել է, որ եռյակը մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում կատարել է 1 տասնյակից ավելի բնակարանային գողություններ և 1 բնակարանի կողոպուտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև բնակարաններից գողացված իրեր, իսկ եռյակի անդամները նախկինում եղել են դատապարտված: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եռյակը ձերբակալված է, և ոստիկաններն ու քննիչները ունեն լուրջ կասկածներ, որ եռյակի կատարած բնակարանային գողությունների թիվը հնարավոր է ավելանա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Նոր Նորքի ոստիկանները այս տարի մի քանի բնակարանային գողերի խմբերի են վնասազերծել, ովքեր թալանել էին նաև ճանաչված դերասանների ու անձանց բնակարաններ: Այդ դեպքում էլ Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել էին նաև գողոնը: [img]/ups/images/0951553001460357479500973.jpg[/img] [img]/ups/images/0288897001460357478569754.jpg[/img] [img]/ups/images/0213215001460357738863113.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր