211652_close_icon
views-count41259 դիտում article-date 09:49 17-10-2017

Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով վնասազերծեցին իր բնակարանից կրակոցներ արձակող 27-ամյա «կտրիճ» Սեյրանին, հայտնաբերվել է հրացանն ու կրակված պարկուճները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով կարողացել են կանխել և կարգի հրավիրել Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 15-ին կրակոցներ արձակող տղամարդուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվում, որ Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքից կրակոցներ են արձակում։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանները նշված շենքի 3-րդ բնակարանից Ոստիկանություն են բերման ենթարկում 27-ամյա Սեյրան Մելքոնյանին։ Հայտնաբերվում է նաև «ՄՈ-153» տիպի 12 տրամաչափի 1 փողանի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հրացանն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանները շենքի բակում էլ հայտնաբերել են 2 հատ 12 տրամաչափի կրակված պարկուճներ։ Ս. Մելքոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր