Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ հաղթանակ տարավ և ավելի մոտեցավ առաջատարներին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»:
Մանկունյանցիները երկու գոլն էլ խփեցին գեղեցիկ և բազմաքայլ կոմբինացիաներից հետո, որոնց անմիջական մասնակցություն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որը միայն խաղավերջում փոխարինվեց:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 48 միավոր և շրջանցելով «Լիվերպուլին», բարձրացավ 5-րդ տեղ: «Լիվերպուլը» իր հանդիպումը «Տոտենհեմի» հետ կանցկացնի 21:30-ին:
[b]Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուոթֆորդ»` 2:0
Մատա, 32, Մարսյալ, 60