Շոտլանդիա - Անգլիա՝1:3. Ռունին՝ դուբլի հեղինակ. տեսանյութ
Քիչ առաջ Գլազգոյում ավարտվեց Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականների ստուգողական հանդիպումը:
Խաղի հաշիվը բացվեց 32-րդ րոպեին՝ աչքի ընկավ «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում, իսկ ավելի ստույգ 47-րդ րոպեին Ուեյն Ռունին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 83-րդ րոպեին Էնդրյու Ռոբերթսոնի ջանքերով շոտլանդացիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, բայց դրանից երկու րոպե Ուեյն Ռունին կրկին վերականգնեց երկու գոլի առավելությունը և լուսատախտակի վրա ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
[b]Շոտլանդիա – Անգլիա՝ 1:3[/b]
գոլեր՝ Օքսլեյդ- Չեմբեռլեն 32՛, Ռունի 47՛, 85՛ - Ռոբերթսոն 83՛