14242 դիտում
18:13 10-04-2016
1992 թվականի այս օրը Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերը իրականացրեցին խաղաղ բնակչության կոտորած
Քարոլին Քոքսը այսպես է նկարագրում իր տեսածը՝
Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։
Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։
Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։
Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։
Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։
Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։
Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։
Նմանատիպ նյութեր
3846 դիտում
21:42 11-04-2016
1822 թվականի այս օրը Հունաստանի Քիոս կղզում թուրքերը իրականացրեցին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ
18814 դիտում
18:20 10-04-2018
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում նշվեց Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1036 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2832 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
979 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում