211652_close_icon
views-count2168 դիտում article-date 17:07 09-04-2016

Սանմաքրման ծավալուն աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Քաղաքը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի: ՀՀ ԱԻՆ հատուկ տեխնիկայով պատշաճ տեսքի են բերվում երևանյան արձանները: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն, ի դեպ, հատուկ սարքերով մասնակցել են նաև դժվարամատչելի տարածքների մաքրման գործին: Շաբաթօրյակն իրականացվել է շուրջ 160 միավոր մեքենասարքավորումների ներգրավմամբ, իսկ կուտակված 550 տոննա աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները և գործիքները մասնակիցներին տրամադրել է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր