211652_close_icon
views-count838 դիտում article-date 13:11 18-08-2015

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման աշխատանքները. լուսանկարներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ամենշաբաթյա շաբաթօրյակները: Դրանց նպատակը պարբերաբար իրականացվող աշխատանքներով մաքրության ցանկալի արդյունքի հասնելն է: Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների սանմաքրումն ու բարեկարգումը: Շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր