211652_close_icon

Ողջ գիշեր մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ

views-count1836 դիտում article-date 16:13 23-12-2014
Դեկտեմբերի 22–ի երեկոյան մայրաքաղաքում ձյան տեսքով տեղումներով պայմանավորված` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները Ավանում, Արաբկիրում, Նոր Նորքում ու Քանաքեռ-Զեյթունում ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մյուս վարչական շրջաններում տեխնիկական ու մարդկային ռեսուրսները պատրաստ են եղել ցանկացած պահի դուրս գալ փողոցներ: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները վաղ առավոտյան եղել են լիարժեք երթևեկելի:

Նմանատիպ նյութեր