4991 դիտում
09:26 08-04-2016
Հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կպայքարի Արցախի անկախության համար. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատերազմական այս օրերին գտնվում է ոչ թե Արցախում, որտեղ պարտավոր էր լինել իբրև ազատամարտիկ, այլ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Շմայսը ամրացել է Խնձորեսկում այն պատճառով, որ ցանկանում է վերհիշել Արցախյան ազատամարտը, երբ նրա ջոկատը կռվում էր Խնձորեսկի մատույցներում։ Ի դեպ, նա իրեն զանգահարող ծանոթ լրագրողներին պատմում է, թե ինչ հարմարավետ պայմաններում է ապրում՝ չմոռանալով նշել, որ հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կպայքարի Արցախի անկախության համար։ Խնձորեսկից է պայքարելու, թե գնալու է Արցախի դիրքեր՝ պատգամավորը նպատակահարմար չի գտնում մանրամասնել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8305 դիտում
10:00 09-04-2016
Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանը ռուսներից գնած զենքը կօգտագործի Ղարաբաղի դեմ. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը