4565 դիտում
12:49 26-07-2020
Ֆրանսիայում ձերբակալվել է Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման մեջ կասկածվողը
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման համար կասկածվող տղամարդուն, որը տաճարում որպես կամավոր էր աշխատում, գրում է [url=https://www.theguardian.com/world/2020/jul/26/nantes-cathedral-fire-volunteer-arrested-and-charged-with-arson?fbclid=IwAR0JTsh0yCPEl9oLjNK8fEwsz27qV7Fr_LdNA7KsAFuPukvzzeQefl1NBh8]The Guardian[/url]-ը՝ մանրամասնելով, որ 39-ամյա ռուանդացուն միտումնավոր հրկիզման մեղադրանք է ներկայացրել:
Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը:
Տաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել: Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը:
Նմանատիպ նյութեր
3747 դիտում
22:01 28-01-2020
«Կարդիֆ Սիթին» «Նանտի» դեմ հայց է ներկայացրել՝ Սալայի ոչ միտումնավոր սպանության մեղադրանքով
1272 դիտում
10:11 26-12-2014
Ակտիվիստը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիսամերկ ակցիա է անցկացրել. տեսանյութ
4042 դիտում
17:42 05-04-2020
Հռոմի Պապը Ծաղկազարդի պատարագն անցկացրել է գրեթե դատարկ Սուրբ Պետրոսի տաճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1171 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1213 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1222 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև