3637 դիտում
11:01 08-04-2016
Մեր ժողովուրդն իսկապես արժանի է հարգանքի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պարզ է, որ քաղաքական պայքարը վաղ թե ուշ պիտի վերսկսվի ՝ դա նորմալ է, բնական է։ Բայց արդյո՞ք նույն գաղափարներով և բառապաշարով։ Ընկերներիցս մեկն ինձ այդ հարցը տվեց, որի պատասխանն ակնհայտ է՝ այո, ոչինչ չի փոխվելու, այս 4-օրյա պատերազմը նույնպես կդառնա ներքին քաղաքական շահարկումների առարկա, իսկ մեկ շաբաթում ընդհանրապես դուրս կգա օրակարգից։ Մարդիկ կվերադառնան իրենց մանր-մունր խնդիրներին։
Ես էլ հարցնեմ իմ ընկերոջ հետ միասին՝ ժողովրդի, քաղաքական ուժերի այս համախմբումը, մեր զինվորների սխրանքը մի՞թե ոչ մի ազդեցություն չի ունենա հասարակական կյանքի վրա, և մարդիկ դարձյալ կսկսեն իրար փնովել, զոհվածների արյան գնով միավորներ հավաքել և զբաղվել սոցիալական պոպալիզմով։ Այո, այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև որևէ քաղաքական ուժ անկեղծորեն չձևակերպի այն դրական տեսլականը, որը կմիավորի բոլոր քաղաքացիներին այնպես, ինչպես միավորում է արտաքին վտանգը։
Ես չգիտեմ, թե որն է այդ տեսլականը, բայց եթե քաղաքական գործիչ լինեի, այս 4-օրյա պատերազմից կանեի հետևյալ եզրահանգումները.
1/ Ոչ մի գերտերությունից պետք չէ ոչ մի բան մուրալ, ոչ էլ մուննաթ գալ, թե ինչու նրանք մեզ չեն օգնում։ Ուղարկել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն այնտեղ, որտեղ Սերժ Սարգսյանն ուղարկել է հայ-թուրքական արձանագրությունները։ Ռուսաստանի և բոլոր այլ շահագրգիռ երկրների հետ հաստատել հավասար, գործընկերային հարաբերություններ՝ չեն ուզում, իրենց գործն է։
2/ Վերանայել մեր արտգործնախարարության աշխատաոճը՝ դարձնելով այն ավելի նախաձեռնողական և պրոակտիվ։
3/ Առանց դատարկ սպառնալիքների, «ճակատների», հեղափոխության սին խոստումների, առանց աքլորանալու և պիտակներ կպցնելու, հանգիստ, վճռականորեն և համախմբված ձևով պարտադրել իշխանություններին հարգել իրենց քաղաքացիներին։ Մեր ժողովուրդն իսկապես արժանի է հարգանքի»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։ [/b]
Նմանատիպ նյութեր
16688 դիտում
22:36 15-06-2017
Մշակույթի նախարարությունն անտեսում է իսկապես արժանի գործիչներին. WAPA-ի նախագահ Արման Ղուկասյան
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1078 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան