211652_close_icon
views-count1260 դիտում article-date 17:55 22-08-2019

Եթե ժողովուրդն իսկապես դեմ ա Ամուլսարի շահագործմանը, պետք ա դուրս գա փողոց ու ցույց տա իր դիրքորոշումը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Հանրաքվե պետք չի, Նիկոլն ասել ա, որ մեր երկրում որոշումներ կայացնում են երկրի տեր հանդիսացող 3 միլիոն վարչապետները և հիմա հեքիաթներ պատմել պետք չի, կրուտիտներ ու դեմագոգիաներ պետք չեն, ամեն բան շատ պարզ է, եթե ժողովուրդն ուզում ա Ամուլսարը չշահագործվի , ուրեմն Նիկոլը պետքա խելոք կատարի երկրի տեր ժողովրդի պահանջը, կամ էլ հայտարարի, որ խաբելա ժողովրդին և ինքը պետությունը կառավարում ա ոչ թե ժողովրդի կարծիքը հաշվի առնելով, այլ՝ սահմանադրությամբ իրեն վերապահված վարչապետի լիազորություններով, իսկ եթե Նիկոլն ընդունեց, որ սահմանադրությամբ ա կառավարում Հայաստանը, ապա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Հայաստանի մայր օրենքը բռնաբարելու ու սահմանադրական կարգը տապալելու համար․․․ Մի խոսքով, Նիկոլը կամ ընտրում ա սահմանադրությունը և ենթարկվում քրեական պատասխանատվության, կամ ենթարկվում ա ժողովրդի կարծիքին, ու Ամուլսարը չի շահագործվում, սա է իրականությունը ․․․․ Ի դեպ՝ եթե ժողովուրդն իսկապես դեմ ա Ամուլսարի շահագործմանը, պետք ա դուրս գա փողոց ու ցույց տա իր դիրքորոշումը, որ Նիկոլը չկարողանա հիմա էլ Ամուլսարի հարցում մանիպուլացնել ժողովրդի կարծիքը․․․ Խառն ենք, շատ խառը․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր