211652_close_icon
views-count31447 դիտում article-date 16:27 07-04-2016

Լավագույն տղերքը հեռանում են. Կապանը հրաժեշտ տվեց իր հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 6-ին, Կապան քաղաքում հողին հանձնեցին կապանցի Գագիկ Կոլյայի Փարսադանյանի աճյունը: Ողջ Հայստանը Սյունյաց աշխարհի հետ ցավում էր կատարվածի համար, սակայն նաև հպարտանում, որ Կ. Փարսադանյանը ճանապարհվեց և միացավ մեր հերոս հայ զինվորներին, ովքեր հանուն հայրենիքի զոհեցին իրենց կյանքը: Նրա աճյունը ամփոփվեց Կապանի հերոսների պանթեոնում: Ինչպես ավելի վաղ Արցախից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/04/81510/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 4-ին Ստեփանակերտից Թալիշ մեկնելու ճանապարհին` Թալիշի վարչական տարածքում, դաշտամիջյան տարածքում ազերի բաշիբոզուկների կողմից օգտագործվել էր անօդաչու սարք, որով ռմբակոծվել էին դաշտում գտնվող քաղաքացիներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ռմբակոծման հետևանքով մահացել են 7 հոգի, որից 6-ը Սիսիանից են, իսկ մեկը Կապանից: Կար 7-ից ավելի վիրավորներ: Մահացածներն ու վիրավորները Սիսիանի կամավորական ջոկատներից էին և մեկնում էին Թալիշի պաշտպանական դիրքեր: Մահացածներից 2-ը գյուղապետեր էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրանցից մեկը Դարբասի գյուղապետ, 56-ամյա Մայիս Միրզոյանն էր, մյուսը` Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանն էր: Խմբի անդամներից «Աշոտ Երկաթ» մականվամբ Աշոտ Մինասյանը կարողացել էր վնասազերծել անօդաչու սարքը և ըստ տեղեկությունների` մահացածներն ու վիրավորները «Աշոտ Երկաթ» խմբից էին: Թալիշ էր ժամանել անձամբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով տեղում Արցախի պաշտպանության բանակի և Արցախի կառավարության անդամների հետ աշխատանքներ էր տարել դիերը դիահերձարան տեղափոխելու, վիրավորներին հիվանդանոցներ հասցնելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Նվեր Զելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր