4405 դիտում
15:33 07-04-2016
Նոր մանրամասներ վիրավորների վիճակի մասին. պատերազմական իրավիճակում բուժծառայությունը աննախադեպ եւ անգնահատելի աշխատանք է կատարում
Ընդհանուր վիրավորների թիվը զինված ուժերի ամբողջ օպերացիայի ընթացքում կազմել է 121 զինծառայող: 5 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է: 10-ը ծանր վիրավորներ են, մնացած բոլորը թեթեւ բեկորային վիրավորումներ են ստացել, որոնց 90 տոկոսը առաջիկա 1 շաբաթում դուրս կգրվի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին այսօր Կենտրոնական կլինիկական հոսպիտալում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ բուժվարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը:
Ավելին՝ վիրավորները, ովքեր ապաքինման փուլում են, խնդրում են, որ շտապեն մարտի դաշտ՝ իրենց ընկերների մոտ:
«Բայց մենք մեր վիրավորների՝ մինչեւ վերջին թելը չկտրենք, չապաքինենք, իրենց բնակության վայրը չենք ուղարկի՚,- նշեց բանախոսը:
Երեւանի հոսպիտալներում ունենք 32 վիրավոր: Ծանր հիվանդները գտնվում են զինվորական կենտրոնական կլինիկայում:
Կ. Խաչատրյանի խոսքով, յուրաքանչյուր վիրավոր զինծառայող դուրս է բերվել բժշկական անձնակազմի կողմից: Խիզախությունը բժիշկ մասնագետների եւ միջին բուժանձնակազմի աշխատանքը իրականում անգնահատելի է:ՙ
Կատարած աշխատանքի ընթացքում ունեցել են հոսպիտալային օղակում մահվան մեկ դեպք: «Այն էլ բազմաբեկորային վիրավորում էր: Դեպքը տեղի է ունեցել Մարտակերտի հոսպիտալում: Մնացած բոլոր դեպքերում, որ վիրավորը հասցվել է վիրահատական սեղանին, փրկվել է: Սա աննախադեպ ցույցանիշ է»,- նշեց Կ Խաչատրյանը եւ ավելացրեց, որ լուրջ համագործակցություն է եղել նաեւ ՀՀ առաղջապահության նախարարության հետ:
Ավելացրեց նաև, որ հակառակորդը կրակել է նաեւ բժշկական մեքենաներից մեկի վրա, որի վրա նաեւ Կարմիր խաչի տարբերանշան է եղելմ ինչը միջազգային կոնվենցիայով արգելվում է:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ բուժանձնակազմի կողմից ահռելի աշխատանք է կատարվել, որն աննախադեպ է:
Նմանատիպ նյութեր
8573 դիտում
11:28 30-07-2014
Նոր մանրամասներ ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետի և մյուս 2 վիրավորների առողջական վիճակի մասին
Այս բաժնից
1336 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1216 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
937 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին