211652_close_icon
views-count8513 դիտում article-date 11:28 30-07-2014

Նոր մանրամասներ ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետի և մյուս 2 վիրավորների առողջական վիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի վիճակն արդեն լավ է: Նա այս շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Խոսելով մյուս հիվանդների մասին՝ Շ. Հունանյանը տեղեկացրեց, որ 53-ամյա Արթուր Բաղդասարյանը եւս տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա վիճակը եւս լավ է եւ այս շաբաթ դուրս կգրվի: Իսկ 43-ամյա Գառնիկ Ավետիսյանի կյանքին թեեւ վտանգ չի սպառնում, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է և եւս 1 վիրահատության պետք է ենթարկվի: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/22/21441/]Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր[/url], որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում: Քաշաթաղի հյուսիսային մասում՝ Վաղազին գյուղի վարչական տարածքում, Toyota Landcruiser Prado մակնիշի 71 OM 100 համարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորների մեջ է եղել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, իսկ մահացածը նրա վարորդն է՝ Արամը:

Նմանատիպ նյութեր