211652_close_icon
views-count30156 դիտում article-date 11:19 07-04-2016

Խոնարհվում եմ Ձեր առաջ. գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ առաջնագծից

Երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Սիրելի՛ մայրեր, քույրեր Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ, ցանկանում առողջություն և երջանկություն: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: Նշենք, որ գեներալը այս պահին առաջնագծում է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորական ուղերձը ներկայացնում է ստորեւ. «Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի և´ մեր ազգային ավանդույթների տեսանկյունից, և´ քրիստոնեական արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու: Երկրապահներս գնահատում և արժևորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլև պետության կայացման ու հզորացման գործում: Արժևորում ենք հայ կնոջը նաև որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի: Մեզ՝ եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, այս պատճառով էլ Մայրության և գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով` խոնարհվում եմ հայ ազգին սպարապետ պարգևած Գրետա մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր,քույրեր, Արցախյան պատերազմի և անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է և անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ վերջին օրերին նահատակված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Զեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները: Մեր հատուկ շնորհավորանքներն ենք հղում Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան: Շնորհավորում ենք նաև բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը: Շնորհավորանքներ ենք հղում երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր: Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով: Մեր երկրապահական ողջույնները նաև գործընկեր կառույցների կին աշխատակիցներին և աշխատակիցների կանանց: Եվս մեկ անգամ Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ իմ և եռասերունդ Երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն: Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը»:

Նմանատիպ նյութեր