211652_close_icon
views-count2276 դիտում article-date 13:29 10-10-2015

Սիրելի՛ Տարոն․․․ գեներալ Մանվել Գրիգորյանի հիշողությունները, շնորհավորանքը եւ հորդորը

Սիրելի՛ Տարոն, Ձեր հայրը, ՀՀ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն իր կյանքն անմնացորդ նվիրեց ՀՀ անկախությանն ու հզորացմանը՝ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով երկրապահ ընտանիքներին: Այսօր էլ Դուք ջանք ու եռանդ չեք խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները կարգավորելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով՝ միաժամանակ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով երկրապահի խնդիրները: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորանքը ներկայացնում է ստորեւ. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2797-րդ տարեդարձի առթիվ: Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է: Երեւանցի լինելը մեծ հպարտություն է: Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ Երեւան մայրաքաղաքը եղել եւ մնում է հայոց հրաշագեղ քաղաքների զարդն ու հայոց պետականության հիմնաքարը, որով հպարտացել է համայն հայությունը: Այս հպարտությամբ հայ ժողովուրդն իր ներուժով դարեր շարունակ կառուցել ու կառուցապատել է Երեւանը, որը դարձել է գիտության, մշակութի ու կրթության կենտրոն՝ դեպի իրեն ձգելով աշխարհասփյուռ հայությանը: Այսօր Երևանը աշխարհի գրավիչ քաղաքներից մեկն է, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ: Ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, պարտավոր է օրվա մեջ թեկուզ մեկ րոպե մտածել հարազատ մայրաքաղաքի մասին, օգտակար լինել նրան, հպարտանալ նրանով: Այս հպարտությամբ Երեւանի կամավորական ջոկատները, 5-րդ բրիգադի Երեւանի գումարտակների մարտիկները մարտնչել են Արցախյան ազատամարտում, ՀՀ սահմանամերձ շրջաններում: Յուրաքանչյուր ազատամարտիկ, յուրաքանչյուր երկրապահ` երեւանցի, թե գյումրեցի, լոռեցի, թե էջմիածնեցի, մարտադաշտում կռվել է այն գիտակցությամբ, որ Երեւանն է պաշտպանում: Ես միշտ ասել եմ` տավուշցին էլ, սյունեցին էլ, արցախցին էլ, պաշտպանելով իր գյուղը, մայրաքաղաք Երեւանն է պաշտպանում: Սիրելի՛ Տարոն, Ձեր հայրը, ՀՀ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն, իր կյանքն անմնացորդ նվիրեց ՀՀ անկախությանն ու հզորացմանը՝ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով երկրապահ ընտանիքներին: Այսօր էլ դուք ջանք ու եռանդ չեք խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները կարգավորելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով՝ միաժամանակ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով երկրապահի խնդիրները: Մենք` բոլոր երկրապահներս, հպարտության զգացում ունենք, որ Երեւանի քաղաքապետը ԵԿՄ վարչության անդամ է: Այս զգացումն ավելի ու ավելի է պարտավորեցնում մեզ: Մենք` երկրապահներս, բոլոր երեւանցիների հետ միասին, պատրաստակամ ենք նպաստելու, որ Երեւանը դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը եւ դեպի իրեն ձգի աշխարհասփյուռ հայությանը: Թող տոնական զգացողությունը պարուրի բոլորին, հատկապես Երեւանի համար հերոսաբար զոհված հայորդիների հարազատներին, հերոս մայրերին: Երեւանի հիմնադրման 2797-րդ տարեդարձի առթիվ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, հայացքը դեպի Երեւանն ուղղած աշխարհասփյուռ հայությանը, երեւանցիներին, մայրաքաղաք Երեւանի բոլոր բարեկամներին եւ Ձեզ` հարգարժան քաղաքապետ, մաղթում խաղաղություն ու ընտանեկան երջանկություն»:

Նմանատիպ նյութեր