9247 դիտում
11:32 28-06-2015
Մենք միշտ ձեր կողքին ենք. գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը
Սիրելի մարտակերտցիներ, երկրապահ-ազատամարտիկներ. սիրելի մայրեր, քույրեր, շնորահավորում եմ բոլորիս, Մարտակերտի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենատ, զորվար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորքհավորանքը ներկայացնում է ստորեւ.
Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողվորդի հետ միասին իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի ողջ դժվարությունները եւ տեր կանգնեց իր հայրենիքին:
Հայաստանի Հանրապետության եռասերունդ երկրապահների`5-րդբրիգադի մարտիկների, երիտասարդ և պատանի երկրապահների, ազատամարտիկների անունից ողջունում եմ ձեզ սիրելի մարտակերտցիներ:
Փառք ձեզ, որ ապրում եք ձեր պապենական օջախներում, շենացնում այն ու տարածաշրջանը լցնում ձեր երեխաների ուրախությամբ:
Հարգելի ժողովուրդ.
Մեր պայքարը չի ավարտվել: Մարտակերտում կառուցվող ամեն մի տուն, մշակույթի ամեն մի օջախ, տեղադրվող ամեն մի խաչքար, ծնվող ամեն մի երեխա` մեր պայքարի շարունակությունն են:
Մենք, 94-ի գարնանը պարտադրեցինք թշնամուն զինադադարի գալ: Հիմա նա նորից է փորձում խանգարել մեր անդորրը:
Նրանց քայլերի դեմ, մեր պատասխանը միասնությունն է:
Մենք չենք կարող միասին չլինել:
Մենք, ինչպես մեր պայքարի առաջին փուլում, այնպես էլ հիմա ձեր կողքին ենք:
Ես միշտ ասել եմ, Երեւանի պաշտպանությունը սկսվում է այստեղից, Մարտակերտի, Հադրութի, մեր սահմանամերձ շրջաններից: Այս սահմանամերձ գյուղերն էլ հզոր են Երեւանով, այսինքն հայ ժողովրդի միասնությամբ:
Մենք` միշտ ձեր կողքին ենք:
Ձեր կողքին են երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկներն ու նրանց գործը շարունակելու պատրաստ մեր հրաշալի երիտասարդ ու պատանի երկրապահները: Վստահեցնում եմ ձեզ, որ հիմա նոր սերունդ է աճում, մեզանից ավելի հայրենասեր, ավելի պատրաստակամ պաշտպանելու իր սրբությունները` իր մորը, իր հայրենիքը, իր հավատքը: Մենք ամեն օր դրանում համոզվում ենք, զբաղվելով նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:
Զինադադարից հետո մեր ուխտագնացությունը ՀՀ մարզեր, սահմանամերձ շրջաններ եւ Արցախ դրա վառ ապացույցն են:
Ես հպարտ եմ, որ այսօր Մարտակերտի ժողովուրդը, ողջ Արցախի բնակչությունը, ապրելով այստեղ երեխա են ծնում ու սնում, կրթում ու դաստիարակում, ցորեն են ցանում, շենացնում իրենց օջախները, սահման պահում ու պաշտպանում և հավերժացնում են մեր սուրբ նահատակների հիշատակը:
Փառք մեր ժողովրդին։
Փառք Մարտակերտի համար նահատակված Մեր քաջորդիներին։
Աստված բոլորիս պահապան սիրելի ժողովուրդ: Մեզ կամք և միասնություն:
Սիրով և խորին հարգանքներով՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան
Նմանատիպ նյութեր
30153 դիտում
11:19 07-04-2016
Խոնարհվում եմ Ձեր առաջ. գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ առաջնագծից
Այս բաժնից
694 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
715 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»