Աշխատանք, որը երջանկացրեց շատերին
Ֆլորիստ Ջենիֆեր Գրովը մտածում էր, թե ինչ ահռելի քանակի նոր ու գեղեցիկ ծաղիկներ են դեն նետվում հարսանիքներից և ընդհանրապես տոնախմբություններից հետո:
Եվ նրա մոտ մի հիանալի միտք ծնվեց:
Ինչո՞ւ մարդկանց չառաջարկել կիսվել իրենց երջանկությամբ:
Աղջիկը որոշում ու ստեղծում է մի ընկերություն Repeat Roses անվամբ:
Այս ընկերության աշխատակիցները հավաքում են տոնակատարություններից հետո մնացած ծաղիկները, թարմացնում են դրանք, գեղեցիկ փնջեր են սարքում դրանցից ու ուղարկում ծերանոցներ, բժշկական հաստատություններ, հոսպիտալներ և այլն: