2337 դիտում
10:15 10-04-2014
Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը շատերին արգելել է այցելել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը արգելել է` շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ պետն այս քայլին գնացել է հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները: Մեզ հասած լուրերի համաձայն, ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար և քեզ կտեղափոխեմ պատժախուց: Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»: Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Գյումրիում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Հարություն Խաչատրյանը, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
10:39 08-10-2014
Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետ Վարդան Սեդրակյանին. Ժողովուրդ
5589 դիտում
12:20 19-09-2014
Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել. Ժողովուրդ
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար