58147 դիտում
14:25 28-10-2014
Մանվել Գրիգորյանն իր տանը 15-ամյա գերու է պահել, ով իրեն «շեֆ»-ով է դիմել, իսկ գեներալը նրա անունը Սիմոն է դրել, որը շատերին հիշեցնում է հայտնի «Տերն ու ծառան» ֆիլմի պատմությունը
Պարզվում է, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ իր տանը 15-ամյա ադրբեջանցի գերու է պահել, ով նրան «շեֆով» է դիմել, իսկ գեներալն էլ իր հերթին նրա հանդեպ շատ ուշադիր է եղել եւ վերաբերվել, ինչպես ընտանիքի անդամի:
Տղային գեներալը Սիմոն է կոչել, ինչը շատերին կհիշեցնի հայտնի «Տերն ու ծառայն» ֆիլմի թեւավոր արտահայտությունը եւ դրվագը՝ «Սիմո՛ն, արի, Սիմո՛ն, գնա»: Բայց գեներալը ամենեւին էլ նրան չի շահագործել, այլ, ընդհակառակը, այնքան լավ է վերաբերվել, որ երբ հայտնվել են տղայի հարազատները, գեներալը նրան վերադարձրել է, իսկ Սիմոնը նրանից դժվարությամբ է բաժանվել:
Ավելին՝ պատմում են նաեւ, որ գեներալն առանձնահատուկ վերաբերմուժնք է ունեցել անչափահաս գերիների նկատմամբ եւ երբ նրա մոտ անչափահաս գերու են բերել, նա չի ընդունել այդ երեւույթը եւ գերիների հետ ուղեկցորդ է դրել, որ նրանց անվնաս անցկացնեն սահմանը եւ ուղարկեն հարազատների մոտ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը գեներալից փորձեց ճշտել այս պատմությունների իսկությունը, եւ թեեւ նա չէր ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ, բայց հաստատեց, որ իսկապես այդ պատմությունները համապատասխանում են իրականությանը:
Նմանատիպ նյութեր
3689 դիտում
20:15 25-03-2014
Այդ անհասկանալի «Տերն ու ծառան»