1969 թվականի այս օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր
1652 թ. — հոլանդացի ճանապարհորդ Յան վան Ռիբեկը Հարավային Աֆրիկայում հիմնեց Քեյփթաունը։
1795 թ. — Ֆրանսիայում ընդունվեց օրենք, որը սահմանեց մետրը և կիլոգրամը որպես չափման միավորներ։
1864 թ. — Շուշիում հիմնվեց Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։
1927 թ. — ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրեց աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա (Նյու Ջերսիից Նյու Յորք), հաղորդելով ԱՄՆ-ի այն ժամանակվա առևտրի նախարար Հերբերտ Հուվերի պատկերը, ով հետագայում դարձավ ԱՄՆ-ի նախագահ։
1939 թ. — ծնվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, ամերիկացի նշանավոր ռեժիսոր («Կնքահայրը», «Ապոկալիպսիսը հիմա»)։
1954 թ. — ծնվել է Ջեքի Չանը, Հոնկոնգցի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կասկադյոր։
1969 թ. — այս օրը համարվում է ինտերնետի ստեղծման խորհրդանշական օր։