211652_close_icon
views-count5271 դիտում article-date 18:17 06-04-2016

«Ղարաբաղը մերն է»․ հազարավոր հայերի ցույցը Փարիզում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիա է նախատեսված ապրիլի 9-ին, տեղական ժամանակով 16-ին, որը միաժամանակ նույն ժամին կանցկացվի Փարիզում, Լիոնում և Մարսելում։ Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1433]«Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքից: Ապրիլի 5-ին մոտ 1000 հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ։ Ակցիայի մասնակիցներն ունեին պաստառներ, որոնց վրա գրված էին «Ալիև մարդասպան», «Արդարություն Ղարաբաղի հարցում», «Ալիև՝ դուրս մեր երկրից», վանկարկում էին «Ղարաբաղը մերն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր