Երևանի վարչական շրջաններն աջակցում են ԼՂՀ գործընկեր շրջաններին
                        Երևանի քաղաքի վարչական շրջաններն այսօր ավելի քան 30 տոննա սնունդ և այլ անհրաժեշտ իրեր են ուղարկել ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններ ու համայնքներ: Ծրագրի շրջանակում վարչական շրջանները համագործակցում են  Բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի հետ:
Երևանի վարչական շրջանները շարունակում են ակտիվ կապ պահպանել ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների հետ՝ հստակեցնելով, թե ներկայում տվյալ շրջանին կամ համայնքին ինչ աջակցություն է անհրաժեշտ: 
[b]Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

