1278 դիտում
11:45 25-10-2016
Գործարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցը
Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին:
Կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևան քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին: Ծրագրի առաջին փուլով Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության մասնագետները նախ սկսեցին հենասյուների տեղադրման ու ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել ճանապարհի առաջին կեսում, այնուհետ նույն գործընթացը ծավալվեց նաև մինչև Նուբարաշենի մուտքն ընկած հատվածում: Արդյունքում 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այժմ արդեն լիարժեք լուսավորված է: «Երքաղլույս» -ի մասնագետները ցանցը գործարկել են հոկտեմբերի 24-ի երեկոյան:
Առաջին անգամ լուսավոր ճանապարհով անցնող վարորդներն ու ուղևորներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հատկանշել, որ այսուհետ երթևեկությունն այս ճանապարհահատվածում առավել հարմար ու անվտանգ կլինի:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
15:48 31-07-2015
Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի
4098 դիտում
16:22 20-04-2017
Երևանի Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցը վերազինվում է ԼԵԴ լուսատուներով
Այս բաժնից
814 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին