Մայրաքաղաքի վարչական շրջաններն ու ՀՀ մարզերը շարունակում են համագործակցել. լուսանկարներ
                        Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը հերթական անգամ այցելել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք: 
Համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները քննարկելուց հետո Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը Արծվանիստ համայնքին նվիրաբերել է նստարաններ և աղբարկղեր: Առաջիկայում փոխայցելությունները կշարունակվեն:
 
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                                            
                        
            

