Սիրիայում մարտական SU-22 ինքնաթիռ է խփվել. տեսանյութեր
Սիրիայի ընդդիմադիր ուժերը Հալեպից դեպի հարավ ընկած հատվածում մարտական ինքնաթիռ են խոցել:
Ինչպես հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը, Սիրիայի՝ Մարդու իրավունքների վերահսկման խորհրդի տվյալներով՝ ինքնաթիռը խոցել են ծայրահեղական խմբավորումներից մեկի զինյալները:
Twitter սոցցանցում հրապարակվել է տեսանյութ, որում ենթադրաբար խփված ինքնաթիռի անկումն է: Չեն բացառում նաև, որ օդաչուն հնարավոր է գերեվարված լինի, քանի որ կատապուլտով դուրս էր թռել ինքնաթիռից: Եվս մեկ այլ տեսանյութում ենթադրաբար խոցված ինքնաթիռի օդաչուն է: