211652_close_icon
views-count1282 դիտում article-date 09:15 22-12-2014

Սիրիայում իսրայելական անօդաչու է խփվել

Սիրիայի իշխանությունները նախօրեին հայտարարել են, որ Քունեյթրա նահանգում՝ Գոլանի բարձունքներում, Իսրայելին պատկանող անօդաչու թռչող սարք է խփվել: Ըստ տեղեկություների՝ այն թռչելիս է եղել Ադար գյուղի վրայով: Առայժմ հայտնի չէ՝ անօդաչուն վայր է ընկել, թե ոչ: Սիրիական-արաբական SANA գործակալությունը իր հերթին տեղեկացրել է, որ անօդաչուն եղել է Skylark1 տեսակի, սակայն Իսրայելի զինված ուժերի մամլո քարտուղարը հերքել է, որ այն թռչելիս է եղել սիրիական տարածքի վրայով: Վերջին օրերին Քունեյթրայի շրջանում ծանր մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի, ապստամբների և Ալ-Քաիդայի զինյալների միջև: Նախորդ շաբաթ Սիրիայի իշխանությունները հայտնեցին, ոչ իսրայելական կործանիչները ռմբակոծել են Դամասկոսի մերձակայքը և Դիմաս քաղաքը, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանին:

Նմանատիպ նյութեր