4885 դիտում
20:59 04-04-2016
1820 թվականի այս օրը ծնվել է Խրիմյան Հայրիկը, Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս
Ծնվել է 1820, թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։
Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։
Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։
Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։
Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։
Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։
Նմանատիպ նյութեր
5862 դիտում
23:53 23-06-2016
Պատմության այս օրը․ 1972 թվականի այս օրը ծնվել է Զինեդին Զիդանը
1751 դիտում
21:46 12-06-2014
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
Այս բաժնից
844 դիտում
19:26 03-02-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին
877 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում